3496 դիտում

Սամվել Գասպարյանի 1-ին մեդալն ԱԱ-ում. Նա բրոնզե մեդալակիր է


Լուսանկարը` EWFED

Լուսանկարը` EWFED


Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Բոգոտայում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում:

Մինչեւ 102 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Սամվել Գասպարյանը: Հայ ծանրորդի երկամարտի արդյունքը 389 կգ է՝ պոկել է 175 կգ եւ հրել 214 կգ: Հաղթողի կոչումը 391 կգ-ով նվաճել է Կատարը ներկայացնող Իբրահիմ Էլբախին: Արծաթե մեդալակիր էլ 390 կգ-ով դարձել է իրանցի Ռեզա Դեհդարը:

2021 թվականի Եվրոպայի չեմպիոն Գասպարյանն առաջին անգամ է մեդալ նվաճել Աշխարհի առաջնությունում:

Երեկ ԱԱ-ում հանդես են եկել նաեւ մինչեւ 76 կգ քաշային կանայք: Տաթեւ Հակոբյանը 227 կգ-ով զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Միլենա Խաչատրյանը՝ 220-ով 11-րդ:

Հաջորդն առաջնության B խմբում դեկտեմբերի 14-ին հանդես է գալու Լիանա Գյուրջյանը (81 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին