Մայիս 02, 2024
3592 դիտում

ԱԱ-ին մասնակցած հայ ծանրորդներից լավագույն արդյունքը դեռ Հակոբ Մկրտչյանինն է


Լուսանկարը` EWFED


Ծանրամարտի վարկանշային Աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Բոգոտայում, ելույթ են ունեցել Հայաստանի հավաքականի 2 անդամներ:

Մինչեւ 96 կգ քաշային կարգում հանդես են եկել Հակոբ Մկրտչյանն ու այս տարվա Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը: Մկրտչյանն ԱԱ-ին մասնակցած հայ ծանրորդներից դեռ ամենալավ արդյունքն է գրանցել ու զբաղեցրել 6-րդ տեղը:

Նա հաջող է օգտագործել պոկման ու հրման մեկական մոտեցում ու բարձրացրել 163 ու 205 կգ: Մկրտչյանի երկամարտի արդյունքը 368 կգ է:

Հովհաննիսյանը պոկել է 165 կգ, սակայն հրմանը 0 է ստացել ու դուրս մնացել մեդալների համար պայքարից: Չեմպիոնի կոչումը 397 կգ-ով նվաճել է Լեսման Պարեդեսը (Բահրեյն):

Այս գիշեր ժամը 1:30 հանդես են գալու Տաթեւ Հակոբյանն ու Միլենա Խաչատրյանը (76 կգ), իսկ 4:00-ին՝ Սամվել Գասպարյան (102 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին