Ապրիլ 28, 2025
2400 դիտում

Արա Աղանյանը ծանրամարտի Մ-23 տ. Եվրոպայի չեմպիոնն է


Լուսանկարը` Mediamax


Ծանրորդ Արա Աղանյանը դարձել է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

 

Ալբանական Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի առաջնության 96 կգ քաշային կարգում Աղանյանը պոկում վարժությունում 168 կգ-ով առաջինն է եղել: 

 

Հրման ժամանակ եւս հայ ծանրորդը հավասարը չի ունեցել եւ 195 կգ-ով կրկին անհասանելի է եղել մրցակիցների համար: Երկամարտի 363 միավորով Աղանյանը նվաճել է Եվրոպայի ոսկե մեդալը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին