Ապրիլ 18, 2024
1898 դիտում

Հայաստանի ընտրանին երիտասարդական ԵԱ-ում կմասնակցի մեծաթիվ ծանրորդներով


Լուսանկարը` Մեդիամաքս


Լեհական Ռաշին քաղաքում օգոստոսի 10-18-ը տեղի է ունենալու ծանրամարտի մինչեւ 15 եւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականները եւս հանդես են գալու: Մ-15 տ. պայքարում ելույթ է ունենալու երեք ծանրորդ՝ Սերյոժա Բարսեղյանը (61 կգ), Վալերիկ Մովսիսյանը (67 կգ) եւ Մերի Միսակյանը (57 կգ):

Մ-17 տ. թիմն ավելի բազմամարդ է՝ 13 հոգի. Միքայել Չոլակյան (49 կգ), Ժորա Գրիգորյան (55 կգ), Արմեն Հունանյան (61 կգ), Մարտին Պողոսյան (67 կգ), Հայրապետ Հակոբյան ու Հովհաննես Ղահրամանյան (73 կգ), Ռոմիկ Պողոսյան եւ Աշոտ Մարգարյան (89 կգ), Ալեքսանդրա Գրիգորյան (49 կգ), Աննա Ամրոյան եւ Ալինա Սուքիասյան (76 կգ), Էմմա Պողոսյան (81 կգ) ու Ջուլիետա Ավանեսյան (+81 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին