5708 դիտում

Անդրանիկ Կարապետյանն ու Գոռ Մինասյանը ԱՄՆ-ի Բարեկամության գավաթի հաղթողներն են


Լուսանկարը` EWFED


Լաս Վեգասում կայացել է ԱՄՆ-ի ծանրամարտի Բարեկամության գավաթը, որին մասնակցել են 7 երկրի մարզիկներ, նրանց թվում են եղել նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Կազմակերպիչների հրավերով ելույթ են ունեցել Աշխարհի ու Օլիմպիական խաղերի մեդալակիրները:

16 ծանրորդներ 8 թիմ են կազմել ու այդպես պայքարել մրցանակների համար: Մրցաշարի հաղթողներ են դարձել Եգիպտոսը ներկայացնող Սառա Սամիրն ու Անդրանիկ Կարապետյանը: Մյուս հաղթանակած երկյակն է Գոռ Մինասյանն ու ամերիկուհի Մադլեն Ստանիշեւսկին:

Գերծանր քաշայիններից լավագույն ելույթն ունեցել է Վարազդատ Լալայանը, նա երկամարտում գրանցել է 421 կգ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին