Ապրիլ 19, 2024
2220 դիտում

Հայ ծանրորդները Լաս Վեգասում կմասնակցեն միջազգային մրցաշարի


Լուսանկարը` EWFED


Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Լաս Վեգասում կայանալու է «Բարեկամության գավաթ» ծանրամարտի միջազգային մրցաշարը:

Ելույթ են ունենալու ԱՄՆ-ի ծանրամարտի ֆեդերացիայի անվանական հրավերով հայտավորված մարզիկները, որոնց թվում են նաեւ հայերը:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ վաղն ԱՄՆ են մեկնելու Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ), գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը եւ Վարազադատ Լալայանը, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Մրցաշարին մասնակցելու են ծանրամարտի համաշխարհային աստղերն ու տիտղոսակիր մարզիկները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին