Ապրիլ 19, 2024
811 դիտում

Փաշիկ Ալավերդյանը Տիրանայում կմասնակցի IWF-ի հատուկ համագումարին


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ու Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մեկնել է Տիրանա:

Նա հունիսի 25-26-ին կմասնակցելու է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հատուկ համագումարի աշխատանքներին: Կձեւավորվեն ֆեդերացիայի ու հանձնաժողովների նոր ղեկավար կազմերը, հայտնում է ՀԱՕԿ-ը:

IWF-ի ընտրություններին թույլատրվել է մասնակցել նախագահի 11 եւ փոխնախագահի 33 թեկնածու։ Նրանց հաստատել է հատուկ հանձնաժողովը եւ միջազգային Օլիմպիական կոմիտեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին