Տիրանայում այսօր ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրը:
Մինչեւ 102 կգ-ի Եվրոպայի նախորդ տարվա փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը հանդես է եկել 109 կգ քաշային կարգում:
Հայ ծանրորդը պոկում վարժությունում ցույց է տվել 170 կգ արդյունք, իսկ հրման ժամանակ՝ 201 կգ: 210-ը նա չի կարողացել բարձրացնել մեջքի խնդրի պատճառով ու երրորդ մոտեցմանը հրաժարվել է մոտենալ:
Մարտիրոսյանը 371 կգ երկամարտի արդյունքով դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոն են դարձել Ռաֆիկ Մանուկյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, իսկ Արա Աղանյանն ու Սամվել Գասպարյանը նվաճել են արծաթե մեդալ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: