Տիրանայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայերից առաջինը պայքարի մեջ է մտել Իզաբելա Յայլյանը:
Նա մինչեւ 55 կգ քաշային կարգում պոկել է 90 կգ, հրել 107 եւ երկամարտի 197-ով գրավել 5-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է տանտերերի թիմը ներկայացնող Եվագելինա Վելին (208 կգ):
Հաջորդը Հայաստանի հավաքականից հունիսի 1-ին հանդես են գալու Ռաֆիկ Հարությունյանը եւ Կարեն Մարգարյանը (81 կգ): Նրանք մեկնարկելու են Երեւանի ժամանակով 22:00-ին:




















