Այսօր Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը:
Նախ երկրի չեմպիոններին որոշելու են կանայք, իսկ վաղվանից պայքարի մեջ են մտնելու տղամարդիկ:
Երակարատեւ դադարից հետո ծանրամարտ է վերադարձել ու առաջնությունում ելույթ է ունենալու Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:
Վերջին անգամ նա միջազգային հարթակում հանդես է եկել 2016 թվականին, մասնակցել է Եվրոպայի առաջնությանն ու հաղթել: Նույն թվականին ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Խուրշուդյանի անալիզներում հայտնաբերել է արգելված նյութեր, որակազրկել է նրան ու զրկել նախկինում նվաճած մեդալներից, բացառությամբ 2006 ու 2007 թվականների ԵԱ-ի արծաթից ու ոսկուց:
Մարզուհին որոշել է նորից վերադառնալ սպորտ 6 տարի անց:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: