Սեպտեմբեր 18, 2025
133 դիտում

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցին եւ դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ


Լուսանկարը` UWW


Մալխաս Ամոյանը Զագրեբում այսօր մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Նա քառորդ եզրափակչում հանդիպել է թուրք Ահմետ Յիլմազին եւ իրեն հատուկ գեղեցիկ ոճով առավելության հասել 3:1 հաշվով։

Մինչ կիսաեզրափակիչ հասնելը Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը մեկնարկել է 1/16 եզրափակչում եւ 3 հաղթանակ տարել։ Նա ուժեղ է եղել նաեւ ամերիկացի Քամալ Ամիր Բեյից (2:1) եւ լեհ Մատեուշ Բերնատեկից (10:0)։

Այսօր պայքարի դուրս եկած Մանվել Խաչատրյանը (55 կգ) եւ Սամվել Գրիգորյանը (82 կգ) զիջել են մեկնարկում, իսկ Ռազմիկ Քուրդյանն (130 կգ) ադրբեջանցի Բեկա Կանդելակին հաղթելուց հետո հաջորդ գոտեմարտում զիջել է։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին