Այսօր Հայաստանի Կառավարության նիստի ընթացքում հավանություն է տրվել «Նոա»-ի ներկայացրած 7 մլրդ դրամ արժեքով Էջմիածնի մարզադաշտի եւ ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։
«Նոա»-ին է վաճառվելու ընդհանուր առմամբ 23.8 հա մակերեսով հողամաս, որը նախատեսված է լինելու միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքների կառուցման համար։
Ակումբը ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան 15 հազարանոց մարզադաշտ է կառուցելու։
Ծրագիրն իրականանալու է 2 փուլով, առաջինը նախատեսված է մինչեւ 2030 թվականը, որի շրջանակներում վերակառուցվելու ու արդիականացվելու է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան։ Ապա իր հարակից ենթակառուցվածքներով կառուցվելու է մարզադաշտը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: