Մալխաս Ամոյանը Զագրեբում ընթացող Աշխարհի առաջնությունում կպայքարի իր երկրորդ ոսկե մեդալի համար։
Եվրոպայի քառակի չեմպիոնն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը մինչեւ 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում հանդիպել է իրանցի Ալիռեզա Մորադ Աբդեվալիի հետ։ Հունահռոմեական ոճի ըմբիշը գոտեմարտն ակտիվ է սկսել ու գործել առաջին համարով։ Մրցափուլի միջնամասին չհասած՝ նա արդեն առաջ էր 5:0 հաշվով։
Երկրորդ մրցափուլը հակառակ սցենարով է մեկնարկել, արդեն Ամոյանն էր պասիվ՝ Աբդեվալիին մեկ միավոր տալով, բայց պարտերում հիանալի է պաշտպանվել։
Ամոյանը հաղթել է 5:1 հաշվով եւ դուրս է եկել ԱԱ-ի եզրափակիչ։ 2021 թվականի չեմպիոնությունից 4 տարի անց նա վաղը կփորձի իր երկրորդ ոսկին նվաճել։ Այն ժամանակ Ամոյանը հաղթել էր մինչեւ 72 կգ քաշային կարգում։
Ամոյանն ԱԱ-ում մեկնարկել է 1/16 եզրափակչում եւ տպավորիչ հաղթանակներ տարել։ Նա ուժեղ է եղել նաեւ ամերիկացի Քամալ Ամիր Բեյից (2:1), լեհ Մատեուշ Բերնատեկից (10:0) եւ թուրք Ահմետ Յիլմազից (3:1):
Այսօր պայքարի դուրս եկած Մանվել Խաչատրյանը (55 կգ) եւ Սամվել Գրիգորյանը (82 կգ) զիջել են մեկնարկում, իսկ Ռազմիկ Քուրդյանն (130 կգ) ադրբեջանցի Բեկա Կանդելակին հաղթելուց հետո հաջորդ գոտեմարտում զիջել է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: