Ապրիլ 29, 2024
exclusive
2895 դիտում

ԱԱ-ին կանանց թիմը կմասնակցի Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 18-27-ը Պատտայայում (Թաիլանդ) կայանալիք Աշխարհի վարկանշային առաջնությունում Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը հանդես կգա Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ:

Առաջնությունում ելույթ կունենան Իզաբելլա Յայլյանը (59 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

Արտաշես Ներսիսյանը Mediamax Sport-ին ասել է, որ ապրիլին Եվրոպայի առաջնությունից հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հրավեր է ստացել նորից աշխատել կանանց թիմի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հիմա Երեւանում ենք մարզվում, այստեղից էլ սեպտեմբերի 19-ին կմեկնենք մրցավայր: Առաջնությանը պատրաստվել ենք Աբովյանում, Ծաղկաձորում ու Երեւանում: Մենք ԱԱ-ում բարձր տեղերի ու մեդալների համար չենք պայքարելու, այլ Օլիմպիական ուղեգրերի: Մրցումները ցույց կտան, թե որքանով ենք պատրաստ»,-նշել է մարզիչը:



2018 թվականին Սոնա Պողոսյանի դոպինգ-թեստի դրական արդյունքից հետո կանանց ընտրանու մարզիչներ Արտաշես Ներսիսյանն ու Արման Ղազարյանը ժամանակավոր հեռացվել էին աշխատանքից:

Այդ ընթացքում ծանրորդուհիների հետ աշխատել է Վիգեն Խաչատրյանը, որի գլխավորությամբ էլ նրանք հանդես են եկել ապրիլին Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին