Դեկտեմբեր 26, 2024
exclusive
2658 դիտում

Սիմոն Մարտիրոսյանը ԱԱ-ում կփորձի նորից հաղթել ու ռեկորդ սահմանել


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը պատրաստվում է սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդում կայանալիք Աշխարհի առաջնությունում նորից փայլել:

2018-ին Աշխաբադում կայացած ԱԱ-ում ծանրորդը հրում վարժությունում 240 կգ արդյունքով ռեկորդ է սահմանել ու 435-ով առաջին անգամ նվաճել Աշխարհի չեմպիոնի կոչումը:

Այս տարի նա 2-րդ անգամ է գնալու ոսկու հետեւից, այդ մասին էլ պատմել է Մարտիրոսյանը, որն ապրիլին Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն ձեռք եմ բերել
նախկին մազրավիճակս: Առաջնությանը դեռ մեկ ամիս ժամանակ կա, այդ ընթացքում կփորձեմ էլ ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել ու բարելավել ցուցանիշս:

Պատտայայում
կաշխատեմ նոր կիլոգրամներով մասնակցել ու ցույց տալ, որ կրկին ուժեղ եմ:

Պատրաստ եմ
առաջնության պայքարին ու մրցակցությանը: Ամեն ինչ կանեմ նորից հաղթանակով վերադառնալու համար:

Ծանրամարտում
մարզումների ժամանակ բարձրացրած կիլոգրամներով արդեն կարելի է հասկանալ, թե որ տեղին ես հավակնում: Այնպես որ, նաեւ ռեկորդների հետեւից եմ գնալու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին