Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Քոբուլեթիում անցկացրել է 2018 թվականի լավագույն ծանրորդների պարգեւատրման արարողությունը:
Երեկոյի աստղերն են եղել իսպանացի Լիդիա Վալենտինն ու վրացի Լաշա Տալախաձեն, նրանք ամենաշատ ձայներն են ստացել տարեսկզբին անցկացված Համաշխարհային ծանրամարտ քվեարկությունում:
Երեկոյին ներկա է եղել ու մրցանակները հանձնել է IWF-ի նախագահ Տամաշ Այանը:
Քվեարկությանը մասնակցել է 60 երկրի 30 հազ. երկրպագու: Վալենտինը ստացել է 13 հազ., իսկ Տալախաձեն` 18 հազ. ձայն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: