Ապրիլ 20, 2024
exclusive
16045 դիտում

Դավթյան. Պատանեկան թիմի ստացված ԵԱ-ն՝ 4 ոսկե ու 1 արծաթե մեդալ


Լուսանկարը` ewfed.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` ewfed.com


Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականը Միլանում կայացած Եվրոպայի առաջնությունից 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով է վերադարձել:

Mediamax Sport-ի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գեւորգ Դավթյանն ասել է, որ առաջնությունն իրենց համար ստացված կարելի է համարել:

«Արդյունքներից հիմնականում գոհ եմ: 50 կգ քաշային Գոռ Սահակյանը ոսկե մեդալակիր դարձավ, թեեւ նրա պոկում վարժությունն այդքան էլ հաջող չէր: Արծաթե մեդալակիր Մնացական Աբրահամյանը (69 կգ) իր հնարավորություններից բարձր հանդես եկավ, մարզումների ժամանակ նա այդքան շատ կգ-ներ չէր բարձրացրել: Հարություն Գրիգորյանը (77 կգ) նույնպես փայլուն աշխատեց ու ոսկու արժանացավ: Հաղթող դարձավ նաեւ Գարիկ Կարապետյանը, տղաները լավ աշխատեցին»,- ասել է Դավթյանը:

Լուսանկարը` Facebook


ԵԱ-ում փայլել է նաեւ 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը: Մարզչի խոսքով՝ նախորդ մրցումներից 10 կգ-ով գերազանցել է իր արդյունքն ու հոկտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի հիմնական հավակնորդներից է: Մյուս թեկնածուն Տիգրան Ամիրյանն (80 կգ) է, որը ԵԱ-ում վատ ինքնազգացողություն է ունեցել ու 0 է ստացել:

Օգոստոսի 11-ից պատանեկան ընտրանին հավաք է անելու Ծաղկաձորում, ու ՕԽ-ի մասնակցի անունը հայտնի է դառնալու մինչեւ սեպտեմբերի 14-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին