18163 դիտում

Լիանա Գյուրջյանը ծանրամարտի պատանեկան ԵԱ-ում 3 ոսկե մեդալ է նվաճել


Լուսանկարը` Մեդիամաքս


Կոսովոյում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում պայքարը սկսել են հայ մարզուհիները: Ու հենց առաջին օրը չափազանց հաջող է եղել նրանց համար:

15 տարեկանների առաջնության մինչեւ 69 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը 3 ոսկե մեդալ է նվաճել:

Երկամարտում նա 183 կգ է ցույց տվել ու 2-րդ տեղը զբաղեցրած Դիլարա Յուքանից (Թուրքիա) 18 կգ ավել բարձրացրել: Պոկում վարժության 78, եւ հրման 105 կգ-ները նրան փոքր ոսկե մեդալներ են պարգեւել:

Աղջիկների հավաքականում Արման Ղազարյանի գլխավորությամբ հանդես են գալու նաեւ Մարգարիտա Առաքելյանը եւ Աիդա Մանուկյանը (75 կգ):

Մեր ընտրանին