Փետրվար 17, 2026
exclusive
44178 դիտում

Մելիք Ղուկասյան. Սիմոն Մարտիրոսյանը գերազանցեց մեր սպասելիքները


Լուսանկարը` iwf.net


Տոկիոյում կայացած ծանրամարտի երիտասարդական Աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու այս տարվա Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալակիր է դարձել, Սամվել Գասպարյանն ու Սոնա Պողոսյանն էլ բրոնզե մեդալներ նվաճել:

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը Mediamax Sport-ին ասել է, որ ծանրորդները հիանալի մրցաշար են անցկացրել:

«Սամվելը հրման վերջին մոտեցումն օգտագործելու դեպքում հաղթող կդառնար, սակայն այս անգամ բրոնզով բավարարվեց: Իսկ Սիմոնը գերազանցեց բոլորիս սպասելիքները: Նա 246 կգ-ով փորձեց աշխահի ռեկորդ սահմանել, սակայն չստացվեց: Համոզված եմ, որ այս տարվա ընթացքում այդ քաշը կկարողանա բարձրացնել»,- նշել է մարզիչը:

Նրա խոսքով, աղջիկներն էլ են լավ հանդես եկել, Արփինե Դալալյանը, որը 4-րդն է եղել, 15 կգ-ով բարելավել է արդյունքն ու հաջող օգտագործել իր բոլոր 6 մոտեցումները:

Ծանրորդները հուլիսի 3-ից հավաք են ունենալու Օլիմավանաում ու պատարստվելու են առաջիկա մրցումներին:

Մեր ընտրանին