Կարիանա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինն իրենց առաջին ձմեռային Օլիմպիական խաղերում զբաղեցրին 14-րդ տեղը։
Ազատ ծրագրում նրանք հանդես եկան «Միլիարդատերը հետնախորշերից» ֆիլմի երաժշտության տակ ու մի քանի սխալ թույլ տվեցին։ Երկու անգամ Ակոպովան ցատկերի ժամանակ վայր ընկավ, ինչն ազդեց վերջնական միավորների վրա։ Հայ գեղասահորդները վաստակեցին 114.39 միավոր։
Երեկ կարճ ծրագրից հետո նրանք 66.27 միավոր ունեին ու 2 վարժությունների արդյունքում վաստակեցին 180.66։
Օլիմպիական չեմպիոն հռչակվեցին Ճապոնիան ներկայացնող Ռիկու Միուրան եւ Ռյուիչի Կիհարան 231.24 միավորով։ Արծաթե մեդալակիրներ դարձան Լուկա Բերուլավան ու Անաստասիա Մետյոլկինան (Վրաստան)։

























