Հունիս 23, 2025
11748 դիտում

Արփինե Դալալյանը պատանիների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է


Լուսանկարը` Facebook


Արփինե Դալալյանը Մալայզիայում ընթացող պատանիների ծանրամարտի Աշխարհի առաջնությունում կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

Նա +69 կգ քաշային կարգում այսօր  պոկում վարժության 93, եւ հրման՝ 127 կգ-ով դարձել է բրոնզե մեդալակիր:

Երկամարտի 259 կգ արդյունքով Աշխարհի առաջնության հաղթողի կոչումը նվաճել է չինուհի Հուիբինգ Սոնգը:

Երեկ էլ Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ իր հաշին գրանցել էր Կարեն Ավագյանը (85 կգ):

Այսօր պատանիների գերծանր քաշային կարգում ելույթ է ունենալու Վարազդատ Լալայանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին