Հունիս 08, 2025
exclusive
15233 դիտում

Հերթական դոպինգը ծանրամարտում, այս անգամ Նորայր Վարդանյանի մոտ


Լուսանկարը` https://i.ytimg.com


Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներակացրած ծանրորդ Նորայր Վարդանյանն օգտագործել է արգելված նյութեր:

Այդ մասին տեղեկացրել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Վարդանյանը Լոնդոնում հանդես է եկել մինչեւ 94 կգ քաշային կարգում ու ելույթն ավարտել 11-րդ տեղում:

Ավելի վաղ դրական արդյունք էին տվել նաեւ 2012-ի ու 2008-ի խաղերի բրոնզե մեդալակիրներ Հռիփսիմե Խուրշուդյանի (+75 կգ) ու Տիգրան Մարտիրոսյանի (69 կգ) դոպինգ-թեստերը:

Mediamax Sport-ին Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ դեռ պետք է սպասեն վերջնական հաստատմանը:

«Մեր հավաքականի որակազրկման մասին խոսք լինել չի կարող, քանի որ մեկ տարվա ընթացքում 3 մարզիկի մոտ արգելված նյութերի հայտնաբերման դեպքում է գործում այդ պատժամիջոցը»,- հավելել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին