Հոկտեմբեր 09, 2024
exclusive
12023 դիտում

Ծանրամարտի ԱԱ-ի կազմը. Ավդալյանը երկար դադարից հետո վերադառնում է


Նազիկ Ավդալյանը
Նազիկ Ավդալյանը

Լուսանկարը` http://newsimg.bbc.co.uk/


Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը հոկտեմբերի 15-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենք շարունակում են պատրաստվել Աշխարհի վարկանշային առաջնությանը:

«Աշխարհի առաջնությանը մասնակցելու են Աննա Գովելյանը, Իզաբելլա Յայլյանը, Նազիկ Ավդալյանը, Սոնա Պողոսյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը: Հոկտեմբերի 29-ին մեկնելու ենք Կազան, որտեղ անցկացնելու ենք վերջին նախապատրաստական հավաքը, իսկ արդեն նոյեմբերին կգնանք ԱՄՆ»,- ասել է Ներսիսյանը:

Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որը երկար տարիներ առողջական խնդիրների պատճառով չէր մասնակցում մրցաշարերի, փորձելու է որքան հնարավոր է լավ դրսեւորել իրեն:

«Բնականաբար, բարձր կիլոգրամների մասին չենք մտածում: Նազիկը 5-6 տարի գրեթե չի մարզվել, ու ԱԱ-ն նրա համար նախապատրաստական փուլ կլինի մյուս տարվա Եվրոպայի առաջնության ու Օլիմպիական խաղերի համար»,- նշել է նա:

Մարզիչն ընդգծել է նաեւ, որ Հյուսթոնում կայանալիք առաջնությունում իրենք փորձելու են պահպանել երկու վարկանշային ուղեգրերը, որոնք նվաճել էին անցած տարի. «Եթե լավ մասնակցենք, ապա կկարողանանք եւս մեկ ուղեգիր ձեռք բերել»:

Ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կայանալու է նոյեմբերի 20-29-ն ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին