Ապրիլ 15, 2025
9348 դիտում

Պատանեկան ԵԱ-ում հայ ծանրորդները նվաճել են 29 մեդալ


Լուսանկարը` https://www.flickr.com


Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ավարտված Եվրոպայի մինչեւ 15 ու 17 տարեկան ծանրորդների առաջնություններում փայլուն են ելույթ ունեցել հայ մարզիկները:

Մեդալների ընդհանուր ոչ պաշտոնական թիմային հաշվարկում հայ ծանրորդները նվաճել են 29 մեդալ՝ 14 ոսկե, 11 արծաթե ու 4 բրոնզե: Մեդալների քանակով Հայաստանի թիմերն առաջինն են եղել: 

ԵԱ-ում հաղթողներ են դարձել Արմեն Գրիգորյանը (56 կգ), Համլետ Մնացականյանը (50 կգ), Լեւոն Մանուկյանը (62 կգ), Սարգիս Կիրակոսյանը (94 կգ), Աիդա Մանուկյանը (+ 69 կգ), եւ Արփինե Դալալյանը (+ 69 կգ):

Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը, Սոնա Պողոսյանը նվաճել են արծաթե մեդալներ: Բրոնզե մեդալակիր էլ դարձել է Արսեն Մարտիրոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին