Դեկտեմբեր 28, 2024
exclusive
5898 դիտում

Կանանց ԵԱ-ում Հայաստանը կներկայանա 3 ծանրորդով


Հռիփսիմե Խուրշուդյանը
Հռիփսիմե Խուրշուդյանը

Լուսանկարը` Photolure


Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը Ծաղկաձորում պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասել է, որ մարտի 27-ին թիմը մեկնելու է Թբիլիսի, որտեղ էլ անցկացնելու է վերջին մարզումները:

«Եվրոպայի առաջնությունը կայանալու է ապրիլի 9-18-ը Վրաստանի մայրաքաղաքում: Շուրջ մեկ շաբաթ մենք կմարզվենք այնտեղ ու կհարմարվենք կլիմային: Առաջնությունում հանդես են գալու երեք աղջիկներ, որոնք այս պահին մյուս մարզուհիներից ավելի լավ մարզավիճակում են գտնվում»,- ասել է Ներսիսյանը:

ԵԱ-ում Հայաստանը ներկայացնելու են Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին