Հունվար 31, 2025
142 դիտում

«Սիթի»-«Ռեալ» եւ այլ մրցավեճեր․ Հայտնի են ՉԼ-ի անցումային խաղերի զույգերը


Լուսանկարը` https://www.marca.com/


Այսօր Նիոնում կայացել է Չեմպիոնների լիգայի անցումային խաղերի վիճակահանությունը։

Մրցաշարը նոր ձեւաչափով անցկացվում է առաջին անգամ, որով պայմանավորված էլ այս թիմերը փլեյ-օֆֆ դուրս գալու համար պարտավոր են անցկացնել անցումային խաղեր։

Զույգերը կազմվել են հետեւյալ կերպ՝ «Բրյուգե»-«Ատալանտա», «Սպորտինգ»-«Բորուսիա», «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ», «Սելթիկ»-«Բավարիա», «Յուվենթուս»-ՊՍՎ, «Ֆեյենորդ»-«Միլան», «Բրեստ»-ՊՍԺ եւ «Մոնակո»-«Բենֆիկա»։

Առաջին հանդիպումները կայանալու են փետրվարի 11-12-ը, պատասխանները՝ փետրվարի 18-19-ը։

Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք էին բերել «Լիվերպուլ»-ը, «Բարսելոնա»-ն, «Արսենալ»-ը, «Ինտեր»-ը, «Ատլետիկո»-ն, «Բայեր»-ը, «Լիլ»-ը եւ «Աստոն Վիլլա»-ն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին