Դեկտեմբեր 22, 2024
exclusive
67470 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Վիկ Դարչինյան


Լուսանկարը` peter politanoff


Տարիներ շարունակ պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը պատվով ներկայացնում էր Վիկ Դարչինյանը: Այս բռնցքամարտիկը կարողացավ տոնել շատ հիշվող, կարեւոր ու նշանակալից հաղթանակներ:

Վիկը Mediamax Sport«Անմոռանալի հաղթանակ» շարքում պատմել է, թե ինչպես է դարձել Աշխարհի բացարձակ չեմպիոն:

2008 թվականին ԱՄՆ-ում ես պետք է մենամարտեի WBA եւ WBC վարկածներով Աշխարհի չեմպիոն Քրիստիան Միխարեսի հետ: Այդ ժամանակ ինձ էր պատկանում IBF գոտին:

Լրագրողներն ու բռնցքամարտի փորձագետների 30 հոգուց բաղկացած խմբի մեծամասնությունը հավատում էր մրցակցիս հաղթանակին: Միայն երեք հոգի էր ինձ ձայն տվել, ընդ որում, երկուսն ավստրալացի էին: Ոչ ոք ինձ չէր հավատում, իսկ ես գիտեի, որ կարող եմ հասնել հաղթանակի ու նվաճել մրցակցիս երկու գոտին:

Մենամարտը հեշտ չստացվեց, հենց առաջին ռաունդից զգացի, որ նա շատ լավ մարզիկ է: Այդ օրն անչափ վստահ էի ինձ զգում, ինչպես եւ խոստացել էի, նրան նոկաուտի ենթարկեցի: 9-րդ ռաունդում Միխարեսն արդեն  չէր կարողանում ոչինչ անել, մի հերթական դիպուկ հարվածից հետո նա ընկավ, իսկ մրցավարն էլ դադարեցրեց մենամարտը:

Ես դարձա Աշխարհի բացարձակ չեմպիոն, իսկ այդ ժամանակ ոչ մի քաշային կարգում Աշխարհի բացարձակ չեմպիոն չկար:

Զգացողություններս չեմ կարող նկարագրել, շատ ուրախ ու երջանիկ էի, հասա նպատակիս ու ցույց տվեցի, որ բոլոր մասնագետները սխալ էին՝ հաղթեց ոչ թե Միխարեսը, այլ ես:

Այս ողջ տարիների ընթացքում ես 8 գոտի եմ նվաճել, բայց չեմ բավարարվել ու միշտ ձգտել եմ ավելիին: Հիմա ցանակնում եմ եւս մեկ գոտու տիրանալ, որից հետո արդեն կհեռանամ բռնցքամարտից:



Վիկ Դարչինյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին