Դեկտեմբեր 22, 2024
exclusive
73518 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Արթուր Աբրահամ


Արթուր Աբրահամը
Արթուր Աբրահամը

Լուսանկարը` www.tagesspiegel.de

Արթուր Աբրահամը
Արթուր Աբրահամը

Լուսանկարը` www.talkwrestlingonline.com

Արթուր Աբրահամը
Արթուր Աբրահամը

Լուսանկարը` www.boxingscene.com

Արթուր Աբրահամը
Արթուր Աբրահամը

Լուսանկարը` flikr.com

Արթուր Աբրահամը
Արթուր Աբրահամը

Լուսանկարը` flikr.com

Արթուր Աբրահամը
Արթուր Աբրահամը

Լուսանկարը` flikr.com


Նա իր հաշվին գրանցած 40-ից ավել հաղթանակ ունի, որից ոչ մեկն էլ հեշտությամբ չի տրվել, սակայն անմոռանալին միայն մեկն է դարձել:

Mediamax Sport-ի «Անմոռանալի հաղթանակ» շարքում այս անգամ իր ամենաթանկ հաղթանակի մասին պատմում է WBO-ի Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Իմ բոլոր մենամարտերը եւ հաղթանակներն անմոռանալի են, քանի որ բոլորին էլ նախապատրաստվել եմ երկար ու լրջորեն: Սակայն երբ անմոռանալի հաղթանակ եմ ասում, առաջինը մտքիս գալիս է 2006 թվականի սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Վեթցլար քաղաքում կայացած կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ հանդիպումը:

Դա իմ ամենաբարդ ու դժվար մենամարտերից էր: Արդեն 4-րդ ռաունդում ես ծնոտի կրկնակի կոտրվածք ունեի, սակայն չէի էլ պատրաստվում հանձնվել: Իմ մեջ ուժ ու կամք գտա եւ 12 ռաունդ մենամարտեցի: Մրցավարները միավորներով հաղթանակը միաձայն ինձ տվեցին, ես տարա իմ ամենակարեւոր հաղթանակներից մեկն ու պահպանեցի միջին քաշային կարգում IBF չեմպիոնի տիտղոսը:

Հաղթանակից հետո, երբ ծնոտիս սոսկալի ցավերն անցան, միայն հաղթական տրամադրություն էր գերիշխում: Զգում էի, որ հաղթանակի հասնելու ձգտումը շատ ավելի հզոր է, քան ֆիզիկական ցավը: Դա հիանալի դաս էր նաեւ կարիերայիս հետագա ընթացքի համար:

Հիմա էլ, երբ դիտում եմ մենամարտը, նույն հաղթական զգացողություններն եմ ունենում, կրկին ու կրկին գիտակցում եմ, որ մեծ հաջողություններն ու մեծ հաղթանակները հեշտ չեն տրվում:

Այդ հաղթանակը վերապրելիս ամեն անգամ կրկնում եմ իմ նշանաբանը եւ կարեւորում դրա կիրառությունը. «Լավ է մեռնել ռինգում, քան ծնկի իջնել»:



Հասմիկ Բաբայան

Շարքի մյուս նյութերն այստեղ են՝
Մարտին Բերբերյան
Սյուզի Կենտիկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին