Դեկտեմբեր 23, 2024
exclusive
67848 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Մարտին Բերբերյան

Mediamax Sport-ը սկսում է նոր շարք, որտեղ հայ մարզիկները կպատմեն իրենց «Անմոռանալի հաղթանակ»-ի մասին:

Լուսանկարը` spokeo.com

Մարտին Բերբերյանը
Մարտին Բերբերյանը

Լուսանկարը` Մ.Բերբերյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Մ.Բերբերյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Մ.Բերբերյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Մ.Բերբերյանի անձնական արխիվից

Մարտին Բերբերյանը
Մարտին Բերբերյանը

Լուսանկարը` http://www.martinberberyan.com/

Լուսանկարը` http://www.martinberberyan.com/


Յուրաքանչյուր մարզիկի համար ցանկացած հաղթանակ կարեւոր ու նշանակալի է, եւ ամեն մեկն իր ուրույն տեղն է զբաղեցնում նրա կյանքում:

Mediamax Sport-ը սկսում է նոր շարք, որտեղ հայ մարզիկները կպատմեն իրենց «Անմոռանալի հաղթանակ»-ի մասին:

Շարքի բացումն անում է ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Օլիմպիական խաղերի մասնակից Մարտին Բերբերյանը:

Բազմաթիվ մրցաշարերի եմ մասնակցել, ունեցել եմ ինչպես հաղթանակներ, այնպես էլ պարտություններ, սակայն պետք է խոստովանեմ, որ ամենաանմոռանալի հաղթանակս եղել է 2004 թվականին: Ուղիղ 10 տարի առաջ Եվրոպայի առաջնության եզրափակչում կարողացա հաղթել թուրք ըմբիշին ու ոսկե մեդալ նվաճել:

Այս հաղթանակը միայն իմը չէր: Այդ օրն ամբողջ հայությունն էր ինձ համար աղոթում. Եվրոպայի առաջնությունն ընթանում էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, իսկ ելույթս ապրիլի 24-ին էր: Բոլոր հայերի երազանքն էր, որպեսզի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը հաղթեի թուրք մարզիկին: Հպարտ եմ, որ կարողացա պատվով դուրս գալ ու կյանքի կոչել հայրենակիցներիս երազանքը:

Բնականաբար, ինձ համար հեշտ չէր: Նախ պետք է կարողանայի հոգեբանորեն պատրաստվել ու հանգիստ մոտենալ գոտեմարտին: Ողջ դահլիճը մրցակցիս էր երկրպագում, բայց ես վստահ էի իմ ուժերին, հավաքվեցի ու, կատարելով մի շարք գլորումներ, հաղթական միավորներ ձեռք բերեցի:



Չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց ինձ հետ այն ժամանակ, երբ գոտեմարտն ավարտվեց, ու մրցավարը բարձրացրեց իմ ձեռքը: Դա եղել է իմ կյանքի ամենաուրախ օրերից մեկը: Երբ վերադարձա Հայաստան ու տեսա, թե որքան մարդ է հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում, եւ որքան են ուրախացել իմ հաջողությամբ, հասկացա, որ մեծ գործ եմ արել:

Սա եղել է իմ ամենաանմոռանալի հաղթանակը: Ու թեեւ արդեն 10 տարի է անցել, ամեն անգամ վերհիշելիս նույն անբացատրելի զգացողությունն եմ վերապրում:

Մարտին Բերբերյանի հետ 2004 թվական է տեղափոխվել ու նրա հաղթանակով կրկին ուրախացել Գոհար Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին