Փետրվարի 5-ը ամսաթիվ է, որը ֆուտբոլի երկրպագուները կարող են կարմիր մատիտով նշեն իրենց օրացույցներում։ 1985 թվականի այս օրը Քրիշտիանու Ռոնալդուն ծնվեց Մադեյրայի Ֆունշալ քաղաքում։ Յոթ տարի անց, 1992 թվականի փետրվարի 5-ին, Նեյմար դա Սիլվա Սանտուշ Ժունիորը եկավ այս աշխարհ բրազիլական Մոժի դաս Կռուզեշ քաղաքում։
«Սաուդյան կապը»
2022 թվականի դեկտեմբերին Ռոնալդուն պատմական պայմանագիր կնքեց «Ալ-Նասր» ակումբի հետ։
Մի քանի ամիս անց, 2023-ի օգոստոսին, Նեյմարը հետեւեց նրա օրինակին՝ միանալով «Ալ-Հիլալ» թիմին։
Այժմ նրանք խաղում են Սաուդյան Պրո Լիգայում՝ տարիներ շարունակ եվրոպական եւ համաշխարհային ֆուտբոլում մրցակցելուց հետո։
«Իսպանական անցյալը»
Երբ Ռոնալդուն կրում էր «Ռեալ Մադրիդի» սպիտակ, իսկ Նեյմարը՝ «Բարսելոնայի» կապույտ-կարմիր համազգեստը, նրանք հանդիպում էին Կլասիկոներում:
2013-ից 2017 թվականներին, երբ այս թիմերը հանդիպում էին, նրանք անհաշտ պայքար էին մղում միմյանց դեմ՝ իրենց ընդհանուր ծանոթ Լիոնել Մեսսիի ակտիվ մասնակցությամբ։
«Սոցիալական մեդիայի արքաները»
Ռոնալդուն եւ Նեյմարը վարպետորեն տիրապետում են ոչ միայն գնդակին, այլեւ սոցիալական ցանցերի արվեստին։
Ռոնալդուն հպարտանում է ավելի քան 600 միլիոն ինստագրամյան հետեւորդներով, իսկ Նեյմարն ունի ավելի քան 220 միլիո նհետեւորդ։
Նրանք երբեմն շնորհավորել են միմյանց ծննդյան օրերը սոցիալական ցանցերում։
Ռոնալդուն այսօր դարձավ 41, իսկ Նեյմարը՝ 34 տարեկան: Երկուսն էլ շարունակում մարտահրավեր նետել տարիքին եւ պատվով կրել 21-րդ դարի մեծագույն ֆուտբոլային աստղերի «տիտղոսները»:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: