Էրլինգ Հոլանդն Ազգերի Լիգայի խմբային փուլի Նորվեգիա-Սլովակիա խաղում դուբլի հեղինակ է դարձել, իսկ նրա ընտրանին ուժեղ է եղել 3:0 հաշվով:
Նորվեգացի հարձակվողը հավաքականում իր 34-րդ գոլն է հեղինակել ու թիմի լավագույն ռմբարկուն դարձել: Այդ հաջողությունը նա յուրահատուկ կերպով է նշել:
Հանդիպումից հետո Հոլանդը սոցկայքերում լուսանկար է հրապարակել ու ակնարկել, որ շուտով հայր է դառնալու: Նրա ընկերուհի Իզաբել Հաուգսենգ Յոհանսենը հղի է:




















