Դեկտեմբեր 21, 2024
217 դիտում

Լեո Մեսսին թողարկել է սեփական օծանելիքը


Լուսանկարը` fragrantica.com


«Ինտեր Մայամի»-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին թողարկել է օծանելիքի սեփական շարքը՝ Messi Fragrances:

Առաջին օծանելիքը, որը կոչվում է Leo Messi Eau De Parfum, վաճառքում կլինի հոկտեմբերի 10-ից:

«Միշտ եմ տարված եղել օծանելիքով եւ անչափ ուրախ եմ սեփական բույրը թողարկելու կապակցությամբ: Այն իսկապես բացառիկ եւ ոգեշնչող է ու ստեղծված է ամբողջ աշխարհով մեկ իմ երկրպագուների համար»,- խոստովանել է Մեսսին:

Leo Messi Eau De Parfum-ի 100 մլ սրվակը կարժենա 105 դոլար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին