Լիոնել Մեսսիի եղբայր Ռոդրիգո Մեսսին, որը Leo Messi Management-ի տնօրենն է, Երեւանում է։
Նրան ուղեկցում է Play Time Ventures-ի հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը, որը 2022 թվականից աշխատում է Մեսսիին պատկանող ներդրումային այդ ընկերությունում։
Ռոդրիգո Մեսսին այցելել է Թումո Երեւան, ծանոթացել կրթական մոդելին եւ տեխնոլոգիաների աշխարհում հաջողության հասնելու միջոցներին։ Նա Թումո Երեւան-ին նվիրել է Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ Մեսսիի մակագրությամբ։
Մեսսիի եղբայրը նաեւ ելույթով է հանդես եկել Նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: