Դեկտեմբեր 05, 2024
219 դիտում

Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է Իլարի Դ’Ամիկոյի հետ


Լուսանկարը` Football Italia

Լուսանկարը` Football Italia


«Յուվենթուս»-ի եւ Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ, Աշխարհի չեմպիոն Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է լրագրող եւ հեռուստահաղորդավար Իլարի Դ’Ամիկոյի հետ:

46-ամյա Բուֆֆոնն ու 51-ամյա Դ’Ամիկոն որոշել են ընտանիք կազմել 10 տարվա հարաբերություններից հետո, 2017 թվականից նշանված են եղել: 2016 թվականին ծնվել է նրանց որդի Լեոպոլդո Մատիան:

Հարսանիքը, որին 250 հյուր է ներկա եղել, կայացել է Տոսկանայում: Արարողությանը շատ հայտնիներ են մասնակցել, որոնց թվում են Անդրելա Բարցալին, Լեոնարդո Բոնուչին, Ջորջիո Կիելինին, Մոնիկա Բելուչչին, Թիմ Բարթոնը եւ ուրիշներ:  

Դա Բուֆֆոնի երկրորդ ամուսնությունն է, 2011-ին նա ընտանիք էր կազմել չեխ մոդել Անյոնա Շերեդովայի հետ, նրանք երկու որդի ունեն: Ամուսնալուծվել են 2014 թվականին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին