Դեկտեմբեր 05, 2024
199 դիտում

«Սպորտինգ»-ն օգնել է հրդեհների պատճառով տունը կորցրած 82-ամյա երկրպագուին


Լուսանկարը` Sporting CP

Լուսանկարը` Sporting CP

Լուսանկարը` Sporting CP

Լուսանկարը` Sporting CP

Լուսանկարը` Sporting CP


«Սպորտինգ»-ը գեղեցիկ բարեգործական արշավ է իրականացրել իր 82-ամյա երկրպագու Մարիա Էլվիրայի համար:



Ինչպես հայտնում է Sicnoticias-ը, նա Պորտուգալիայում տեղի ունեցած անտառային հրդեհների պատճառով կորցրել է իր տունը, սակայն կարողացել է այրվող տնից հանել ու փրկել «Սպորտինգ»-ի շարֆը:

Լիսաբոնյան ակումբն Էլվիրային հրավիրել է AVS-ի հետ հանդիպմանը, որում 3:0 հաշվով առավելության է հասել: Նրան անձամբ դիմավորել է «Սպորտինգ»-ի նախագահ Ֆրեդերիկու Վարնադաշն ու գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը: Երբ կինը հայտնվել է խաղադաշտում, երկրպագուները նրան բուռն ծափահարել են ու աջակցել:

Նշվում է, որ ակումբի հիմնադրամի շնորհիվ Էլվիրայի տան ձեռքբերման գումարի մեծ մասն արդեն հավաքվել է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին