Դեկտեմբեր 05, 2024
363 դիտում

Օլիմպիադա. Մարտիրոսյանն Եվրոպայի կազմում դարձել է ֆուտբոլային մրցաշարի հաղթող


Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE


Բուդապեշտում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայում երեկ հանգստյան օր էր, իսկ այսօր շախմատիստները վերադառնալու են խաղատախտակների մոտ ու շարունակելու են մեդալների համար թեժ պայքարը:

Ազատ օրը մասնակիցները տարբեր կերպ են անցկացրել, ոմանք զբոսնել են ու ծանոթացել քաղաքին, մյուսներն ուժերն են վերականգնել, իսկ սպորտի սիրահարները ֆուտբոլ խաղացել: Նրանց թվում է եղել նաեւ Հայաստանի տղամարդկանց ընտրանու առաջին համար Հայկ Մարտիրոսյանը:

Շախմատիստները մասնակցել են ֆուտբոլային մրցաշարի, նրանք բաժանվել են 6 թիմերի, որոնք ներկայացրել են Ամերիկաները, Եվրոպան, Ասիան, Աֆրիկան,  կազմակերպիչ Հունգարիան ու ՖԻԴԵ-ն: Մրցաշարին մասնակցել է նաեւ ՖԻԴԵ-ի նախագահ Անդրեյ Դվորկովիչն ու կանգնել դարպասում:

Առաջին տեղը զբաղեցրել է Եվրոպան, որի կազմում հանդես է եկել նաեւ Մարտիրոսյանը: Երկրորդն Ամերիկաներն են, իսկ եռյակը եզրափակել է Ասիան:

Հայ գրոսմայստերը նաեւ մասնակցել է ՖԻԴԵ-ի անցկացրած հարցմանն ու պատասխանել, թե ով է նրա կարծիքով լավագույն ֆուտբոլիստն ու ակումբը: Մարտիրոսյանը նշել է Քրիշտիանու Ռոնալդուին ու Մադրիդի «Ռեալ»-ը:



Այսօր կայանալիք 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպելու է Անգլիային-ին, իսկ կանայք՝ ԱՄՆ-ին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին