Միլանի «Anteo Palazzo del Cinema»-ում կայացել է «Inter. Due stelle sul cuore» («Ինտեր․ Երկու աստղ սրտի վրա») ֆիլմի ցուցադրությունը։
Պրեմիերային ներկա են եղել «Ինտեր»-ի ղեկավարները, մարզիչները, ֆուտբոլիստները, ողջ ակումբի աշխատակազմը, ինչպես նաեւ երկրպագուներ, տարբեր հյուրեր։
«Այս հիանալի տղաները գնացին արտասովոր ճանապարհորդության եւ ակումբին ընդմիշտ բերեցին երկրորդ աստղը, որը կշարունակի միավորել մեզ։ Շնորհակալ եմ բոլորից՝ սկսած այսօրվա կազմից, մինչեւ այն տղաները, ովքեր այլեւս չեն խաղում, բայց առհավետ եղել են ու կան մեր կողքին»,-ասել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։
«Սա շատ յուրահատուկ երեկո է։ Մեր ռեժիսորը Սիմոնե Ինձագին էր, իսկ գլխավոր դերակատարները՝ այս թիմի անդամները։ Ֆիլմն անմահացրել է մեր ապրած բոլոր հույզերը, ցույց տվել այն արժեքներն ու կիրքը, որոնք մեզ հասցրել են նման նվաճման: Այն պարունակում է անմոռանալի տեսարաններ, որոնք հուզիչ են մեզ համար եւ հուզիչ կլինեն «Ներաձուրիի» բոլոր երկրպագուների համար»,-սրանք էլ «Ինտեր»-ի նախագահ Ջուզեպե Մարոտայի խոսքերն են։
Ֆիլմը պատմում է «Ինտեր»-ի 20-րդ Սկուդեոտտոյի մասին ու Իտալիայի կինոթատրոններում կցուցադրվի սեպտեմբերի 19-ից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: