Օրեր առաջ Կառլոս Ալկարասն արցունքն աչքերին հարցազրույց էր տալիս Օլիմպիական խաղերի եզրափակչում Նովակ Ջոկովիչից կրած պարտությունից հետո, իսկ երեկ ժպիտը դեմքին նրա հետ ցուցադրական խաղի էր մասնակցում ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկից առաջ կազմակերպիչները որոշել են զվարճացնել թենիսի սիրահարներին: Նրանք Արթուր Էշի անվան ստադիոնում հանդիպում են անցկացրել նախորդ տարիների հաղթողների ու ներկայիս սուպերաստղերի միջեւ:
Կազմվել են Անդրե Աղասի-Կառլոս Ալկարաս ու Ջոն Մաքինրոյ-Նովակ Ջոկովիչ զույգերը, եւ հենց սերբ ամերիկյան զույգն էլ հաղթող է դարձել 10:8 հաշվով:
Լուսանկարը` US Open
Երկար դադարից հետո կորտ է վերադարձել նաեւ նախկին 3-րդ ռակետ Խուան Մարտին Դել Պոտրոն, որը Գաբրիելա Սաբատինիի հետ զուգախաղում 11:9 հաշվով ուժեղ է եղել Էնդի Ռոդիկից ու Կարոլին Վոզնյացկիից:
Մասնակիցները հանդիպման ընթացքում բարձրախոսներով մեկնաբանել են ելույթներն ու նաեւ կատակներով զվարճացրել հանդիսականներին:
75 մլն դոլար մրցանակային ֆոնդով US Open-ը մեկնարկելու է օգոստոսի 26-ից, իսկ հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 8-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: