Դեկտեմբեր 05, 2024
2355 դիտում

Նազիկ Ավդալյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումները շարունակվում են


Լուսանկարը` «Մեդալի հակառակ կողմիը»

Լուսանկարը` «Մեդալի հակառակ կողմիը»

Լուսանկարը` «Մեդալի հակառակ կողմիը»

Լուսանկարը` «Մեդալի հակառակ կողմիը»

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռեժիսոր եւ դերասանուհի Աննա Հարությունյանը շարունակում է նկարահանել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումները:

Օրեր առաջ նկարահանող խումը կադրեր է հրապարակել աշխատանքներից ընթացքից եւ ցույց տվել Ավդալյանին ու Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին մարմնավորող Հարությունյանին եւ Արտաշես Ալեքսանյանին:

Ավդալյանը Հարությունյանի կողքին է ու նրան կարեւոր խորհուրդներ է տալիս կերպարը մարմնավորելու համար, նաեւ հաճախ ներկա լինում նկարահանումներին:

Լուսանկարը` «Մեդալի հակառակ կողմիը»


Ֆիլմում իրենց մասնակցությունն ունեն նաեւ Դավիթ Հակոբյանը, Մկրտիչ Արզումանյանը, Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լեւոնյանը, Անահիտ Քոչարյանը, Բաբկեն Չոբանյանը եւ ուրիշներ:



«Ո՞վ կմտածեր, որ «Ուրախ ավտոբուս»-ը նայելուց տարիներ անց իմ շատ սիրելի տիկին Անահիտին հանդիպելիս պիտի ասեմ. «Ես գուզեմ օր դու իմ մերս էղնիս»»։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին