Ալեքսիս Օհանյանը զվարճալի միջոցառում է կազմակերպել կնոջ՝ Սերենա Ուիլյամսի համար, որպեսզի միասին պարզեն իրենց ապագա երեխայի սեռը:
Ավելի վաղ թենիսիստուհին խոստովանել էր, որ ցանկանում է աղջիկ ունենալ. «Շատ եմ անհանգստանում, քանի որ եթե տղա լինի, չգիտեմ էլ ինչ եմ անելու»,- միջոցառման սկզբում ասել էր թենիսիստուհին:
Նրա եւ Օհանյանի 5-ամյա դուստր Օլիմպիան էլ անհամբեր է եղել, իմանալու, թե ով է համալրելու ընտանիքը: Օհանյանը կնոջն առաջարկել է կտրել տորթը, որի միջուկն էլ պետք է բացահայտեր երեխայի սեռը: «Այն դեղին է: Այդպես եմ արել, որ մի քիչ կնոջս հոգու հետ խաղամ: Հույս ունեմ՝ հավանեցին կատակը»,- ասել է Ալեքսիսը:
Ապա երկինքը լուսավորվել է ու հայտնվել «Աղջիկ է» գրությունը՝ երջանկացնելով Օհանյանին ու Ուիլյամսին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: