Զինեդին Զիդանն այցելել է ֆրանսիական Իստր քաղաք, որտեղ նախատեսվում է պնամքի կենտրոն կառուցել քաղցկեղով հիվանդ երեխաների համար:
Նախագիծն իրականացնում է Le Point Rose բարեգործական կազմակերպությունը, որն աջակցում է մահացած երեխաների ծնողներին: Զիդանը դարձել է կազմակերպության հովանավորը:

Լուսանկարը` euro.dayfr.com
Ծրագրի նպատակն է, որ ծնողներն իրենց երեխաների հետ անցկացնեն վերջին երջանիկ օրերն ու կորստից հետո վերականգնվեն:
Իր ելույթի ժամանակ Զիդանը չի կարողացել զսպել արցունքները. «Հպարտ եմ, որ այս նախագծի հովանավորն եմ: Երեխայի մահն ամենածանր բանն է, որ կարող է կյանքում տեղի ունենալ: Ծնողներս էլ նման կորուստ են ունեցել, անձամբ գիտեմ, թե ինչպիսի մեծ ցավ ես զգում»:
2019 թվականին Զիդանի եղբայրը 44 տարեկանում մահացել է երկարատեւ հիվանդությունից:
Հոսպիսի շինարարությունը նախատեսվում է սկսել 2023 թվականի ավարտին, աշխատանքները կավարտվեն 2025-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: