«Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Ֆիլ Ֆոդենի որդին դարձել է սոցիալական մեդիայի իսկական հայտնությունն ու դեմքը։

Ֆոդենի ընտանիքը Չեմպիոնների Լիգայի եզրափակչում աջակցում էր նրան, իսկ 4-ամյա Ռոնին թերեւս նրա ամենամեծ երկրպագուն է։

Փոքրիկ Ռոնին «Սիթի»-ի հաղթանակից հետո հաջողությունը հոր ու մյուս ֆուտբոլիստների հետ նշում էր դաշտում։

Նրա ուրախությունն այնքան բնական եւ անսահման է, որ կարծես հենց ինքը լինի հաղթանակ կերտած ֆուտբոլիստը։

Բավական է տեսնել միայն, թե ինչպես է նա ոգեւորությունը կիսում Էրլինգ Հոլանդի հետ։
Come on Roonie leave the guys celebratepic.twitter.com/THPalcgYII
— Ronnie (@justFODEN) June 11, 2023
Լուսանկարվում տարբեր ֆուտբոլիստների ընտանիքների հետ ու ոգեւորված վազվզում ողջ մարզադաշտում։

Ռոնին նաեւ դաշտից դուրս է վայելել տոնը։ Տարբեր լուսանկարներում եւ վիդեոներում նա «Սիթի»-ի հանդերձարանում է։
You’re lucky @ErlingHaaland to have a selfie with the GOAT pic.twitter.com/QlM8ubKozt
— Ronnie (@justFODEN) June 11, 2023
Ահա եւս մեկը։
Rodri’s on firepic.twitter.com/wiwbYMPp2E
— Ronnie (@justFODEN) June 11, 2023
Սա էլ ավտոբուսում։
The new Scott Carsonpic.twitter.com/AvITJw1XUU
— Ronnie (@justFODEN) June 11, 2023
Ավելի ուշ՝ Մանչեսթերում կայացած հաղթական միջոցառման ժամանակ։
Ronnie is everywherepic.twitter.com/fIDPvlwpoU
— Ronnie (@justFODEN) June 12, 2023
Այս ամեն ինչը չի վրիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող ֆուտբոլի երկրպագուների կողմից։

Ռոնին դարձել է սոցիալական ցանցերի իսկական հերոսը, որի անկեղծությամբ հիանում են, իսկ որոշները նաեւ կանխատեսում, որ մի քանի տարի անց այս փոքրիկը կդառնա մի նոր ֆուտբոլային աստղ։

23-ամյա Ֆիլ Ֆոդենի եւ նրա սիրեցյալ Ռեբեկա Քուքի որդին ծնվել է 2019-ին ու մայրիկի հետ գրեթե միշտ ներկա է լինում «Մանչեսթեր Սիթի»-ի հանդիպումներին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: