Պարզվում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաղթանակներից ու տիտղոսներից բացի շատ է սիրում նաեւ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսին:
Այդ մասին խոսելու առիթ նա մի քանի ամիս առաջ է ունեցել՝ հայտնելով, որ իրեն միշտ անհաջողակ է զգալու «Մանչեսթեր Սիթի»-ում, եթե նույնիսկ 3 անգամ նվաճի Չեմպիոնների Լիգայի գավաթը: Պատճառն այն է, որ նրա կուռք Ջուլիա Ռոբերթսն անտեսել է նրա թիմին ու ներկա եղել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղին:
ՉԼ-ում «Լայպցիգ»-ի նկատմամբ տարած 7:0 հաշվով հաղթանակից ու քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո Գվարդիոլան այնքան էլ ուրախ չէր: Այդ օրը նա խոստովանեց, որ Ռոբերթսը Թայգեր Վուդսի ու Մայքլ Ջորդանի հետ իր 3 կուռքերից մեկն է համարվում: Նրան տխրեցրել էր, որ Անգլիա այցելության ժամանակ դերասանուհին եղել է «Օլդ Թրաֆորդ»-ում, ոչ թե «Էթիհադ»-ում:
«Ռոբերթը եկել է Մանչեսթեր ոչ 90-ականներին, երբ սըր Ալեքս Ֆերգյուսնը նվաճում էր բոլոր տիտղոսները, այլ վերջերս, երբ մենք ավելի լավն էինք, քան «Յունայթեդ»-ը: Անգամ ՉԼ-ում հաղթանակը չի փարատի հիասթափությունս»,- ասել էր Գվարդիոլան:
Նրա խոսքերը փաստորեն հասել էին դերասանուհուն, որը հարմար առիթի էր սպասում Գվարդիոլային ուրախացնելու համար:
«Շնորհավորում եմ Պեպ Գվարդիոլային, որ կարողացել է իր թիմին Չեմպիոնների Լիգայում հաղթանակի բերել»,- Ինստագրամում գրել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: