«Ինտեր»-ն ընդամենը երեկոյան է տիրացել Իտալիայի Սուպերգավաթին, ու բոլորը բուռն կերպով քննարկում են, թե արդյոք թիմը կկարողանա՞ հաղթել նաեւ Չեմպիոնների Լիգայում:
Եզրափակիչը հունիսի 10-ին կայանալու է Ստամբուլում, իսկ մրցակիցը լինելու է «Մանչեսթեր Սիթի»-ն:
Իտալական ակումբի երկրպագուները բոլոր հավանական ու անհավանական տարբերակներն են առաջ քաշում, թե ինչու հաղթող է դառնալու հենց իրենց թիմը:
«Սիթի»-ի հաղթաթղթերը սովորական են՝ շեյխերի փողերը, Էրլինգ Հոլանդը, Քեւին դե Բրույնեն, Պեպ Գվարդիոլայի հանճարեղությունը եւ այլն:
Իսկ ահա «Ինտեր»-ի դեպքում դրանք որքան տարօրինակ, այնքան էլ զվարճալի են:
1. Ինչ-որ մեկը սոցկայքերում բավական տարածված տեսանյութում ձվերի վրա գուշակության արդյունքում պարզել էր, որ ՉԼ-ի գավաթին տիրանալու է հենց «Ինտեր»-ը:
2. Սիմոնե Ինձագին ճաղատ մարզիչների հետ պայքարում 100 տոկոս արդյունավետություն ունի:
3. «Ինտեր»-ի կազմում խորվաթ կա (Բրոզովիրը), իսկ «Սիթիի»-ի՝ ոչ: ՉԼ-ի վերջին 13 հաղթող թիմերի կազմում խորվաթներ են եղել:
4. Աֆրիկացի շամաններն անիծել են Գվարդիոլային:
5. Եվ ամենավերջում կարեւոր գործող անձը Հենրիխ Մխիթարյանն է, ավելի ճիշտ նրա սանրվածքը: Երբ 2010 թվականին «Ինտեր»-ը հաղթեց ՉԼ-ում, Գորան Պանդեւի սանրվածքը համարյա նույնն էր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: