1038 դիտում

Հոգատարություն բոլոր երեխաների նկատմամբ․ Ֆեդերերի բարեգործությունն Աֆրիկայում


Լուսանկարը` Roger Federer Foundation

Լուսանկարը` Roger Federer Foundation

Լուսանկարը` Roger Federer Foundation

Լուսանկարը` Roger Federer Foundation

Լուսանկարը` Roger Federer Foundation

Լուսանկարը` Roger Federer Foundation

Լուսանկարը` Roger Federer Foundation

Լուսանկարը` Roger Federer Foundation

Լուսանկարը` Roger Federer Foundation


Ռոժեր Ֆեդերերը բոլոր ժամանակների լավագույն թենիսիստներից մեկն է ու հասել է անհավանական նվաճումների։

Նախորդ տարի 41-ամյա շվեյցարացին հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Այժմ նա ամբողջ օրը կարողանում է նվիրել ընտանիքին, սակայն նաեւ շարունակում է ներգրավված լինել տարբեր նախագծերում։

Լուսանկարը` Roger Federer Foundation


Թենիսիստը դեռեւս 2003 թվականին էր հիմնել Ռոժեր Ֆեդերեր հիմնադրամը, որն Աֆրիկայում սկսեց օգնություն տրամադրել երեխաներին։ Այդ ողջ ընթացքում Ֆեդերերը կազմակերպում էր բարեգործական միջոցառումներ եւ գումարն ուղղում հիմնադրամին, սակայն ակտիվ մարզիկի կարիերան թույլ չէր տալիս անընդհատ զբաղվել այդ կարեւոր գործով։

Եվ այժմ, երբ նա արդեն շատ ազատ ժամանակ ունի, ակտիվությամբ սկսել է ներգրավվել հիմնադրամի գործերին։ Վերջերս կնոջ հետ այցելել է Լեսոթոյի Հանրապետություն, որն Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից է։

Լուսանկարը` Roger Federer Foundation


«Շատ ուրախ եմ, որ ընտանիքիս հետ բարեգործական նպատակներով գտնվում եմ Լեսոթոյում»,-գրել էր Ֆեդերերը։

Թենիսիստը հանդիպումներ է ունեցել Լեսոթոյի ղեկավարության հետ ու քննարկել, թե ինչպես կարող են համագործակցել երեխաների կրթության մակարդակը երկրում բարձրացնելու հարցում։ Ամենապակասը մինչեւ 2025 թվականի դեկտեմբեր ֆոնդն այս երկրում կշարունակի իր գործունեությունը։

Լուսանկարը` Roger Federer Foundation


«Անմոռանալի այց էր։ Էներգիայով ու ժպիտով հարուստ որքան շատ երեխա կա, ոգեւորված ուսուցիչներ ու ծնողներ, իրենց գործին նվիրված մարդիկ ու անբացատրելի գեղեցիկ տեսարան։ Շնորհակալ եմ բոլորին նման ջերմ ընդունելության համար։ Անկասկած կրկին վերադառնալու եմ»,-նշել էր նա։

Ավելի վաղ Ֆեդերերը Մալավիում մասնակցել էր անապահով ընտանիքների երեխաների համար կառուցված կենտրոնի բացմանը։ Այդ երկրում նրա ֆոնդը միանգամից մի քանի միջոցառում է իրականացնում։ Այստեղ երեխաները կարող են ստանալ կրթություն, ինչպես նաեւ բժշկական օգնություն։

Լուսանկարը` Roger Federer Foundation


«Ես միշտ եմ կարեւորել մարդկանց օգնելը, սակայն կարծում եմ, որ մենք ոչ թե պետք է նրանց տանք իրենց ցանկացածը, այլ ցույց տանք ճիշտ ճանապարհը՝ հասնելու իրենց նպատակներին։ Դրա համար մեր հիմնադրամը կարեւորում է կրթությունը։ Ինչքան մարդ կրթվի ու ճանաչի իրեն ու իր երկիրը, կսկսի միջոցներ գտնել աղքատությունից դուրս գալու ու բարեկեցիկ դառնալու համար։ Համոզված եմ, որ այն երեխաները, ովքեր այսօր մեր դպրոցներն են հաճախում, մոտ ապագայում ճիշտ ուղղությամբ են քայլելու այս աշխարհում»,-ժամանակին ասել է թենիսիստը։

Նրա բարեգործական ֆոնդն արդեն 20 տարի զարգացնում է դպրոցական կրթությունն Աֆրիկայում։ 2020-ին Ֆեդերերը նոր ծրագիր է կյանքի կոչել, որի շրջանակներում երեք տարվա ընթացքում ավելի քան 60 հազար երեխա հնարավորություն է ստացել սովորել ու պատրաստվել դպրոց հաճախելուն։

«Ռոժեր Ֆեդերերի ֆոնդն Աֆրիկյան երկրների հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունի։ Նպատակ ունենք, որ մեր օգնությունից օգտվեն առնվազն մեկ միլիոն երեխաներ։ Երեխաներն են մեր ապագան ու պետք է ապահովենք լավ կրթությամբ եւ առողջապահությամբ, դրանք ստանալուց հետո նրանք կկարողանան արդեն ճիշտ ճանապարհով գնալ»,-ավելացրել է նա։

Լուսանկարը` Roger Federer Foundation


Այս պահի դրությամբ Ռոժեր Ֆեդերերի բարեգործական ֆոնդից օգտվում են ավելի քան 200 հազար երեխա։ Իսկ ծրագրերն իրականացվում են Բոթսվանայում, Մալավիում, Նամիբիայում, Լեսոթոյում, ՀԱՀ-ում, Զամբիայում եւ Զիմբաբվեում։ Երկրների թիվն անընդհատ ավելանում է։

«Հատկապես իմ երեխաների ծնվելուց հետո հասկացա, թե որքան կարեւոր է աշխարհի բոլոր մանուկների նկատմամբ հոգատարությունը։ Շատ բան հարկավոր չէ՝ պարզապես համախմբում մեկ գաղափարի շուրջ, հստակ նպատակ ու մեծագույն ցանկություն օգնելու մեկս մյուսին։ Ահա այդպես կարողանում ենք կառուցել մեր դպրոցներն այնպիսի երկրներում, որոնք բազմաթիվ խնդիրներ ունեն։ Ինձ համար կարեւոր է, որ տեսնում եմ այդ երեխաների ուրախությունն ու ժպիտը։ Սա ցույց է տալիս, որ ընթանում ենք ճիշտ ճանապարհով»,-նշել է Ֆեդերերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին