Ապրիլ 27, 2024
1296 դիտում

Անվանական ժամացույցների օր. ԵԱ-ի մեդալակիր գյումրեցի մարզիկները նվերներ են ստացել


Լուսանկարը` Գյումրու համայնքապետարան

Լուսանկարը` Գյումրու համայնքապետարան

Լուսանկարը` Գյումրու համայնքապետարան

Լուսանկարը` Գյումրու համայնքապետարան

Լուսանկարը` FC Shirak

Լուսանկարը` FC Shirak

Լուսանկարը` FC Shirak


Ծանրամարտի ու ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած գյումրեցի մարզիկներն ու նրանց մարզիչներն անվանական ժամացույցներ են ստացել:

ԵԱ-ների հաղթողներ են դարձել Արթուր Ալեքսանյանը, Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, արծաթե մեդալներ նվաճել են Արա Աղանյանն ու Վարազդատ Լալայանը, իսկ բրոնզե՝ Ռաֆիկ Հարությունյանը:

Նրանց հետ հանդիպել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը:

«Հպարտ ենք ձեզանով եւ ուրախանում ենք ձեր հաջողություններով: Ձեր նվաճումները տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք են, հատկապես՝ մեր ունեցած սուղ պայմաններում: Շնորհակալություն ձեր ծնողներին ու մարզիչներին նման մարդիկ մեծացնելու եւ մարզիկներ պատրաստելու համար: Ցանկանում եմ, որ կարողանանք քառապատկել մեր մեդալները: Բազմաթիվ ծրագրեր ունենք, որ մտածել ենք կյանքի կոչել՝ուզում ենք հրապարակի էկրանին ձեր ելույթները նայենք ու երկրպագենք: Սպորտի թանգարանի մասով էլ դրական ազդակներ ունենք»,- ասել է Սամսոնյանը:

Մարզիչները խոսել են մարզադպրոցների պայմանների եւ դրանց բարելավման համար անհրաժեշտ աշխատանքների մասին:

Ապա մարզիկները ներկա են եղել Հայաստանի առաջնության «Շիրակ»-«Փյունիկ» խաղին ու նորից անվանական ժամացույցներ եւ շապիկներ ստացել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին