Նյու Յորքում կայացել է Met Gala-ն, որն այս տարի նվիրված է եղել 2019 թվականին կյանքից հեռացած դիզայներ Կառլ Լագերֆելդի հիշատակին:
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ հայտնի հյուրերի թվում են եղել մարզաշխարհի ներկայացուցիչներ:
Սերենա Ուիլյամսը միջոցառմանը ներկա է եղել ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի հետ: Հենց կարմիր գորգին նա հայտնել է իր երկրորդ հղիության մասին. «Մենք երեքով ենք: Ինձ արդեն լավ եմ զգում, քանի որ կարող եմ էլ չթաքցնել այդ լուրը»:

Լուսանկարը` Vogue
Met Gala է վերադարձել Ռոջեր Ֆեդերերը, որին ուղեկցել է կինը՝ Միրկան: Կարիերան ավարտած թենիսիստը Vogue-ի խմբագիր Աննա Վինտուրի սիրելի խաղացողներից է եղել ու նրանից պարբերաբար միջոցառման հրավեր է ստանում:

Լուսանկարը` Vogue
Երեկոն չէր կարող բաց թողնել արտառոց հագուստների ու նորաձեւության նկատմամբ մեծ սեր ունեցող բասկետբոլիստ Ռասել Ուեսթբրուքը:

Լուսանկարը` Vogue
Միջոցառմանը մասնակցել են նաեւ այլ հայտնի մարզիկներ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: