Ապրիլ 27, 2024
5327 դիտում

Պորտուգալերեն բառարանում Պելեի անունը դարձել է «լավագույն» բառի հոմանիշ


Լուսանկարը` FIFA


Պելեի անունը պորտուգալերեն բառարանում ավելացրել են որպես «լավագույն» բառի հոմանիշ:

Associated Press-ը հայտնում է, որ այն նշանակում է նաեւ բացառիկ, յուրահատուկ ու անհամեմատելի:

Բառարանում որպես բացատրություն նշվում է, որ Պելե է համարվում նա, ով իր բնատուր որակների շնորհիվ չի կարող համեմատվել որեւէ մեկի կամ որեւէ բանի հետ, բացառությամբ՝ լեգենդար ֆուտբոլիստի:

Օրինակների թվում նշել են՝ «Նա Պելե է բժշկության մեջ» կամ «Բրազիլական թատրոնի Պելեն է»:

Բրազիլացի ֆուտբոլիստը մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում: Նա պատմության միակ խաղացողն է, որը 3 անգամ դարձել է Աշխարհի չեմպիոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին