Ապրիլ 19, 2024
1111 դիտում

Պելեի ընտանիքը շնորհակալություն է հայտնել բժիշկներին ու կիսվել նրանց հետ ունեցած լավ պահերով



Փետրվարի վերջին կլրանա 2 ամիսը, որ Պելեն մահացել է: Այս ընթացքում ֆուտբոլի արքային մասին չեն դադարել հրապարակումներ լինել Աշխարհի բազմաթիվ առաջատար ԶԼՄ-ում:

Իր խոսքն է ասել նաեւ ֆուտբոլիստի ընտանիքը, որը շարունակում է ակտիվ պահել Instagram-ի նրա էջը: Կենդանության օրոք Պելեն սիրում էր սոցկայքերի միջոցով անդրադառնալ կարեւոր իրադարձություններին ու մարդկանց:

Այս անգամ հրապարակման առիթը շնորհակալությունն էր Սան Պաուլուի Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցի աշխատակիցներին:



«Արդար աշխատանքի ամեն տեսակ արժանի է շնորհակալության ու հարգանքի: Սակայն մյուսների նկատմամբ ցուցաբերած հոգատարությունը համարյա աստվածային է: Լինել իսկական պրոֆեսիոնալ առողջապահության ոլորտում՝ նշանակում է կյանքդ նվիրել գիտելիքների փնտրտուքներին ու համերաշխությանը: Երբ խոցելի ենք, ավելի մարդկային ենք դառնում ու շատ հոգատարության կարիք ունենք: Հիմա օգնություն ստանալը նույնն է, ինչ արժանանալ Աստծո գրկախառնությանը: Շնորհակալ ենք Էյնշտեյնի անվան հիվանդանոցի բոլոր բժիշկներին, բուժքույրերին, տեխնիկական անձնակազմին, ֆիզիոթերապեւտներին, սննդաբաններին, հոգեբաններին ու մյուս մասնագետներին: Որպեսզի հիշեցնենք ուրախ օրերի մասին, ուզում ենք հրապարակել Պելեի ու աշխատակիցների ունեցած ջերմ պահերով»,- նշված է հրապարակման մեջ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին