1005 դիտում

Վիկտորյա Ազարենկան պատմել է, թե ինչու է կորտ դուրս գալիս ՊՍԺ-ի շապիկով


Լուսանկարը` AU Open

Լուսանկարը` AU Open


Թենիսի սիրահարներն արդեն քանի օր է քննարկում են, թե ինչու է Վիկտորյա Ազարենկան Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ կորտ դուրս գալիս ՊՍԺ-ի մարզաշապիկով:

Մրցաշարի կրկնակի հաղթողին լրագրողները հարցերել են այդ մասին:

«ՊՍԺ-ին երկրպագում եմ 2012-ից, երբ Դեւիդ Բեքհեմը տեղափոխվեց այդ ակումբ: Ես արդեն երկար ժամանակ է այս թիմի հետ եմ ու բազմաթիվ հանդիպումների եմ հետեւել»,-ասել է աշխարհի նախկին 1-ին ռակետը:

Լուսանկարը` AU Open


Նա նշել է, որ իր հագուստի ընտրությունը կատարել է որդուն աջակցելու, որը ֆուտբոլի սիրահար է ու մեծ ցանկություն ունի դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:

«Լեոն ցանկանում է հանդես գալ ՊՍԺ-ում: Սա է նրա երազանքը: Երբ նա խաղում է, ես շատ եմ գոռգոռում: Չեմ ամաչում, որ այդպես բղավում եմ, որովհետեւ հպարտանում եմ նրանով: Որդուս աջակցելն ամբողջովին այլ զգացողություններ են»,-ասել է նա:

33-ամյա Ազարենկան դուրս է եկել Australian Open-ի կիսաեզրափակիչ որտեղ հանդիպելու է Ելենա Ռիբկինային:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին